«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Գարի Կեհիլը պաշտոնապես ավարտեց իր խաղային կարիերան։
36-ամյա Կեհիլը, ով Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 61 հանդիպում, առանց ակումբի է մնացել այն բանից հետո, երբ անցյալ ամառ ավարտվեց նրա պայմանագրի ժամկետը «Բորնմուտի» հետ:
Գարիի կարիերայի գլխավոր հաջողությունը, իհարկե, եղավ «Չելսիում», որտեղ նա յոթ տարվա ընթացքում նվաճեց ութ մեծ գավաթ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան և Պրեմիեր լիգայի չեմպիոնության երկու տիտղոս:
Ընդհանուր առմամբ, Կեհիլը «Ասթոն Վիլլայի» ակադեմիայի սան է։ Գարին պաշտպանել է նաև «Բերնլիի», «Շեֆիլդ Յունայթեդի», «Բոլթոնի» և «Կրիստալ Փելեսի» գույները:
«Ես հասել եմ այնպիսի բաների, որոնց մասին կարող էի միայն երազել և ունեմ անհավատալի հիշողություններ: Ֆուտբոլը խաղ է, որն ինձ այնքան հաճույք և հաջողություն է տվել, և ես որոշում եմ կայացնում խաղակոշիկներս կախել՝ իմանալով, որ ամեն ինչ տվել եմ խաղին»: