«Մանչեսթեր Յունայթեդի» հավանական գնորդներին ասվել է, որ նրանց առաջարկները բավարար չեն գործարքը սկսելու համար:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Raine Group ներդրումային բանկը, որին վարձել էին Գլեյզերների ընտանիքը, ավարտեց «Յունայթեդի» գնման առաջարկների հավաքագրումը։
Հստակորեն հայտնի է, որ Քաթարի Շեյխ Ջասիմը, Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը սըր Ջիմ Ռեթքլիֆը և ամերիկյան Elliott Investment Management հեջ-ֆոնդը ներկայացրել են իրենց առաջարկները։
Այնուամենայնիվ, The Telegraph-ը և Financial Times-ը նշում են, որ Գլեյզերները, ովքեր ցանկանում են «Օլդ Թրաֆորդ» ակումբի համար ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստերլինգ ձեռք բերել, գոհ չեն եղել առաջարկներից:
Հնարավոր է նաև հասկանալ պոտենցիալ գնորդներին, քանի որ «Յունայթեդի» կապիտալիզացիան՝ հիմնվելով Նյու Յորքի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի արժեքի վրա, կազմում է ընդամենը 3,75 միլիարդ ֆունտ։
Ակնկալվում է, որ Գլեյզերները պոտենցիալ գնորդներին կտրամադրեն ակումբի ֆինանսական հաշվետվությունների ակնարկ և հնարավորություն կտա բարելավելու իրենց առաջարկները: