«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը պատրաստ են վաճառել իրենց ակումբը և արդեն սահմանել են դրա գինը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, մոտ 3,75 միլիարդ ֆունտ ստերլինգ գումարը բավական կլինի Գլեյզերների ընտանիքից «Յունայթեդը» գնելու համար։
Այս պահին պարզ չէ, թե արդյոք Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ սըր Ջիմ Ռեթքլիֆը, ով հրապարակավ հայտնել է ակումբը գնելու իր հետաքրքրության մասին, պատրաստ է արդյոք ներդնել նշված գումարը։
Աշխարհի ամենահայտնի ակումբներից մեկը ձեռք բերելու հնարավորությունը կարող է հետաքրքրել նաև Դուբայի ներդրողներին, ովքեր մտածում են Աբու Դաբիի և Սաուդյան Արաբիայի իրենց գործընկերների օրինակին հետևելու մասին: