Իլկայ Գյունդոգանի դուբլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթեց «Լիդսին» և մոտեցավ Պրեմիեր լիգայի չեմպիոնության տիտղոսին:
Չորեքշաբթի օրը «Վեստ Հեմի» հետ խաղի համեմատ «Սիթիի» մեկնարկային կազմում իրենց տեղը կարողացան պահպանել միայն Նաթան Ակեն, Ռիյադ Մահրեզը, Խուլիան Ալվարեսը և Էրլինգ Հոլանդը:
«Սպիտակների» դարպասում անսպասելիորեն դուրս եկավ Ժոել Ռոբլեսը։ Մեկնարկային կազմում հայտնվեցին նաև Խունիոր Ֆիրպոն, Մաքսիմիլիան Վոբերը և Ադամ Ֆորշոուն:
Գոլեր՝ Իլկայ Գյունդողան – Ռոդրիգո։
Դեղին՝ Ուիլֆրիդ Գնոտո, Ռոդրիգո, Ուեսթոն Մաքքենա։