«Նյուքասլ Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների ֆոնդը ավարտին է հասցրել անգլիական ակումբի բաժնետոմսերը ձեռք բերելու գործընթացը։
Երեկ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայից ներդրողները բանակցություններ են սկսել «Նյուքասլի» սեփականատեր Մայք Էշլիի հետ, ով ակումբը ղեկավարում է վերջին 14 տարում։ Գործարքի արժեքն, ըստ Sky Sports-ի, գնահատվում է 300 մլն ֆունտ։ Սպասվում էր, որ նոր սեփականատերը կստանա ակումբի 80% բաժնետոմսերը։
Այս գործարքի արդյունքում «կաչաղակները» գործնականում անսահամանափակ ֆինանսական միջոցների հնարավորություն են ստանում, քանի որ նրանց սեփականատեր Մոհամեդ բին Սալմանը մոտ 10 անգամ ավելի շատ կարողություն ունի «Մանչեսթեր Սիթիի» սեփականատիրոջից։