«Աստոն Վիլլայի» դարպասապահ Բրեդ Գուզանը հայտնել է, որ իր կարծիքով Տիբո Կուրտուան աշխարհի հինգ ուժեղագույն դարպասապահներից մեկն է:
Այս շաբաթ Գուզանի «Աստոն Վիլլան» Պրեմիեր Լիգայի շրջանակներում կմրցի «Չելսիի» հետ: Ամերիկացի դարպասապահը չի թաքցնում Կուրտուայի հանդեպ ունեցած իր հիացմունքը:
-Տիբոն հիանալի դարպասապահ է: Վերջին տարիներին «Ատլետիկոյում» նրա ձեռքբերումները խոսում են իր մասին: Նա ընդամենը 22 տարեկան է, սակայն ամենաբարձր մակարդակի դարպասապհներից է:
Կարծում եմ, որ նա աշխարհի հինգ ուժեղագույն դարպասապահներից է,- ասել է Գուզանը: ESPN