«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհություն է հայտնել կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի մարզավիճակից, ով վերադարձել է աշխարհի առաջնությունից։
2022 թվականի աշխարհի առաջնությունում Ֆիլիպսը Անգլիայի հավաքականի կազմում խաղաց ընդամենը 40 րոպե՝ երկու անգամ փոխարինման դուրս գալով։
Կալվինը դուրս մնաց «Սիթիի» հայտացուցակից «Լիվերպուլի» դեմ Լիգայի գավաթի խաղից, և 3-2 հաշվով հաղթանակից հետո Գվարդիոլան բացատրեց, որ իր թիմը չի կարող նույնիսկ լիարժեք մարզվել:
«Կալվին Ֆիլիպսը լավ մարզավիճակում չէ: Նա ժամանել է իր մարզավիճակը կորցրած»,- Գվարդիոլային է մեջբերում The Independent-ը: