«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կատակել է, որ ինքը պետք է մասնակցի Լիգայի գավաթի 3-րդ տուրի «Նյուքասլի» դեմ հանդիպմանը։
Գվարդիոլայի ռոտացիայի տարբերակները սահմանափակ են նոր սեզոնի սկզբում՝ Ջոն Սթոնսը, Քևին Դե Բրույնեն, Մատեո Կովաչիչը և Բերնարդու Սիլվան վնասվածքներ են ստացել, Ջեկ Գրիլիշը հազիվ է ապաքինվել, իսկ Ռոդրին կարմիր քարտ է ստացել անցած տուրում «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում:
«Սիթին» հաջորդ չորեքշաբթի կմեկնի Սենտ Ջեյմս Պարկ, իսկ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Գվարդիոլան կատակել է, որ ներկա իրավիճակում միայն մեջքի վերջին վիրահատությունը կարող է խանգարել իրեն դուրս գալ խաղադաշտ:
«Որոշ խաղացողներ, ովքեր արդեն շատ րոպեներ են խաղացել, չեն խաղա «Նյուքասլի» դեմ»:
«Լիգայի գավաթը հիանալի հնարավորություն է բոլոր այն տղաների համար, ովքեր կանոնավոր չեն խաղում: Նրանք կարող են մի քանի րոպե ստանալ, ինչը հիանալի է»:
«Բայց ինչ վերաբերում է մնացած խաղացողներին, ես չեմ պատրաստվում ծախսել իմ հիմնական ներուժի էներգիայի և ոչ մի տոկոսը Լիգայի գավաթի վրա: Այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Քայլը (Ուոլկերը), Ռուբենը (Դիաս) խաղում են 90 րոպե մեզ համար և 90 րոպե իրենց թիմերի համար: Նրանք արդեն սպառված են»։
«Այնպես որ, տղաները, ովքեր դրա կարիքն ունեն, ակադեմիայի խաղացողները և միգուցե ես կխաղան: Իմ մեջքն արդեն ավելի լավ է, այնպես որ կարող եմ ես նույնպես մի քանի րոպե խաղալ:» – Գվարդիոլան մեջբերում է The Independent-ը: