«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կորցրեց իր երկրորդ օգնականին մեկ ամսվա ընթացքում:
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Գվարդիոլան հրաժեշտ տվեց Էնցո Մարեսկային, ով նշանակվեց Պրեմիեր լիգայից հեռացած «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Ինչպես հայտնում է The Independent-ը, ուրբաթ օրը Գվարդիոլայի աշխատակազմը լքել է նաև Բորելին, ով կստանձնի «Օսթինի» մարզական տնօրենի պաշտոնը։
Նախկինում աշխատելով «Լիվերպուլում»՝ 2014 թվականին Բորելին դարձավ «Սիթիի» գլոբալ տեխնիկական տնօրենը, ապա նշանակվեց «Սիթիի» ակադեմիայի մարզչական բաժնի ղեկավար, իսկ 2016 թվականի ամռանը միացավ Գվարդիոլայի մարզչական շտաբին։
52 ամյա իսպանացին, ով իրեն «Բարսելոնայում» անվանում է Լիոնել Մեսսիի առաջին մարզիչը, «Օսթինում» փոխարինել է «Սիթիի» նախկին ավագ Կլաուդիո Ռեյնային։