Հարձակվող Մեյսոն Գրինվուդը պատրաստվում է մեկնել արտասահման, եթե չկարողանա վերսկսել իր կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»:
Այս շաբաթ Գրինվուդը ազատվեց իր նախկին ընկերուհուն բռնաբարելու և ծեծելու մեղադրանքներից, սակայն «Յունայթեդը» անմիջապես չվերականգնեց որակազրկված խաղացողին՝ որոշելով նախ ներքին հետաքննություն անցկացնել:
Ինչպես հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով Գրինվուդին մոտ կանգնած աղբյուրին, Մեյսոնը «դժկամությամբ» կայացրել է այս որոշումը և այժմ սպասում է իր ակումբի դատավճռին, որի հետ պայմանագրի ավարտին մնացել է երկուսուկես տարի։
Այնուամենայնիվ, Գրինվուդն արդեն ունի պահեստային տարբերակ: Մեյսոնը մտավախություն ունի, որ ոչ «Յունայթեդում», ոչ էլ անգլիական որևէ այլ ակումբում երկրպագուները տեղի ունեցածից հետո իրեն հանգիստ չեն թողնի:
Հետևաբար, 21 ամյա անգլիացին բաց է արտերկիր մեկնելու գաղափարի առաջ և իր առաջնահերթ նպատակակետն է համարում Չինաստանը, եթե, իհարկե, նա այնտեղ լավ վարձատրվի։