Դանիել Սթարիջի տրասնֆերը «Լիվերպուլ» հետաձգվում է: Խնդիրն այն է, որ կողմերը համաձայնության չեն գալիս:
Ենթադրվում է, որ գործարքի չկայանալու դեպքում «Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել «ՊՍԺ»-ի հարձակվող Քևին Գամեյրոյին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Չելսին» պատրաստ է վաճառել Սթարիջին 12 մլն ֆունտով: Հարձակվողն ինքն էր հայտնել ցանկություն` հեռանալու լոնդոնյան ակումբից: