«Բրենտֆորդը» ամառային տրանսֆերային պատուհանից առաջ դարպասապահ Դավիդ Ռայայի համար սահմանել է 35 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Այժմ Ռայան մոտենում է իր գործող պայմանագրի վերջին 12 ամիսներին, որոնք նա չի համաձայնել երկարաձգել:
Դավիդը «Բրենտֆորդում» է 2019 թվականից և զգում է, որ ժամանակն է, որ ինքը փորձի իր ուժերը մեծ ակումբում:
27 ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրվածների թվում են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտտենհեմը», իսկ Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ «մեղուները» արդեն 35 միլիոն ֆունտ ստեռլինգ են սահմանել իրենց առաջին համարի համար:
Ավելացնենք, որ «Բրենտֆորդը» անգլիական առաջին ակումբը չէ Ռայայի կարիերայում։ Դավիդը «Բլեքբերնի» ակադեմիայի սան է, որտեղ նա ընդունվել է 2012 թվականին: