«Մանչեսթեր Սիթիի» փլեյմեյքեր Դավիդ Սիլվան ակումբի հետ նոր՝ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:
Սիլվան «Էթիհադ» է տեղափոխվել 2010թ-ին՝ «Վալենսիայից»: Այդ պահից իսպանացին «քաղաքայիններին» օգնել է երկու անգամ հաղթել Պրեմիեր Լիգան, մեկական անգամ Անգլիայի և Լիգայի գավաթները:
-Այն պահից, երբ ես տեղափոխվեցի այստեղ, «Սիթին» բառացի դարձավ ինձ համար երկրորդ տուն: Պայմանագրի երկարաձգման որոշումը հեշտ ընդունեցի, քանի որ այստեղ եմ անցկացնում իմ կարիերայի լավագույն տարիները,- ասել է Սիլվան: