«Նյուքասլի» պաշտպան Դավիդե Սանտոնը հայտնել է, որ երջանիկ է Անգլիայում և չի պատրաստվում վերադառնալ Իտալիա:
Դեռ հունվարին 22-ամյա իտալացու անունը կապում էին մի շարք իտալական ակումբների հետ ներառյալ «Միլանի»: Մինչդեռ Սանտոնը հիանալի է զգում «Նյուքասլում»:
-Այս պահին սա միակ վայրն է, որտեղ ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ: Պրեմիեր Լիգայում իտալացիները շատ չեն, միայն Ֆաբիո Բորինին: Պրեմիեր Լիգան ավելի լավն է, քան Սերիա Ա-ն, և ավելի լավը, քան Լա Լիգան: Այստեղ լավագույն երկրպագուներն են:
«Նյուքասլի» կազմում խաղալն օգնեց ինձ վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական: Հավաքականի մարզիչը գոհ է ինձնից, ինչպես նաև Ալան Պարդյուն: Ես շարունակում եմ 100 տոկոսով նվիրվել,- հայտնել է Սանտոնը Evening Chronicle-ին տված հարցազրույցի ժամանակ: