«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոստովանել է, որ իրենք պատրաստվում են լուրջ պայքար մղել Եվրոպա Լիգայի ուղեգիր նվաճելու համար:
Ոմանց կարծիքով, հաջորդ մրցաշրջանում Եվրոպա Լիգային մասնակցելը լրացուցիչ բեռ կդառնա «Յունայթեդի» համար: Սակայն իսպանացի դարպասապահը չի կիսում այդ կարծիքը:
-Մեր առաջադրանքն է հաղթել բոլոր խաղերում, որոնց մասնակցում ենք: Մենք ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել հնարավորինս բարձր հորիզոնականում, որը մեզ թույլ կտա մասնակցել Եվրոգավաթներին և ապացուցել, որ մենք դեռ այստեղ ենք և չենք հանձնվել,- ասել է Դե Խեան: Daily and Sunday Express