«Նյուքասլ Յունայթեդի» աջ պաշտպան Մաթյո Դեբյուշին և հարձակվող Լոիկ Ռեմին շարք են վերադարձել և պատրաստ են առաջիկա խաղում օգնել իրենց թիմին:
Եթե Դեբյուշիի բացակայությունն այդքան ուժեղ չազդեց «կաչաղակների» խաղի վրա, ապա առանց Ռեմիի «Նյուքասլն» ընդամենը մեկ գոլ է խփել: Սպասվում է, որ երկու ֆրանսիացիներն էլ կմասնակցեն «Սուոնսիի» դեմ խաղին:
-Դա շատ կարևոր նորություն է մեզ համար: Նրանք (Ռեմին և Դեբյուշին) լավ մարզվում են և առաջիկա խաղին մասնակցելու լավ շանս ունեն,- ասել է «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն: Sky Sports