Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն «Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային խորհուրդ է տվել մերժել «Մանչեսթեր Յունայթեդին»:
Թերթերում տեղ գտած լուրերի համաձայն, 22-ամյա Ալկանտարան համարվում է «Յունայթեդի» տրանսֆերային գլխավոր նպատակը: Տիագոյին ստանալու համար «կարմիր ստանաները» պատրաստ են վճարել պայմանագրով ամրագրված 15 մլն ֆունտ գումարը:
Աշխարհի 2014թ-ի առաջնությանը մեկ տարի է մնում: Մինչ այդ, Ալկանտարան պետք է խաղա, որպեսզի հնարավորություն ունենա իսպանացիների հետ մեկնել Բրազիլիա: Դել Բոսկեն կարծում է, որ Տիագոն խաղալու հնարավորություն կունենա նաև «Բարսելոնայում»:
-Տիագոյի համար շատ կարևոր է, որ շարունակի խաղալ: Նա այլ տարբերակներ ունի, սակայն ես կարծում եմ, որ նա այդ հնարավորություն կստանա նաև «Բարսելոնայում»: Ակումբը նրան բարձր է գնահատում,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Daily Express-ը: