«Սաութհեմպտոնի» կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենը առաջիկա օրվա ընթացքում կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:
Ամառվա սկզբին «սրբերը» մերժեցին Լովրենին 20 մլն ֆունտով վաճառելու «Լիվերպուլի» առաջարկությունը: Դեյանը բացահայտ քննադատեց իր ակումբին և «Էնֆիլդ» տեղափոխվելու ցանկություն հայտնեց:
Խորվաթական Sportske Novosti պարբերականի հաղորդմամբ, «կարմիրներին» հաջողվել է համաձայնության գալ 25-ամյա պաշտպանի տրանսֆերի հարցում: Գործարքը կարժենա 20 մլն եվրո:
Հաղորդվում է, Լովրենը «Լիվերպուլի» հետ չորս տարվա պայմանագիր կստորագրի: