«Սուոնսի Սիթիի» 27-ամյա հարձակվող Դենի Գրեմը պաշտոնապես տեղափոխվեց «Սանդերլենդ»: Ֆուտբոլիստը «Սանդերլենդի» հետ ստորագրել է 3.5 տարվա պայմանագիր: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Գործարքի մանրամասները չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Դենին «Սուոնսիում» մասնակցել է 54 խաղի և դարձել 15 գոլի հեղինակ:
Գրեմը «Սանդերլենդում» հանդես կգա 9 համարի մարզաշապիկով: