«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը կարող է վարձավճարով տեղափոխվել «Ռեդինգ»:
Ընթացիկ մրցաշրջանում «մանկունյանցիների» երիտասարդ հարձակվողը չի ցուցադրում այն խաղը, որը նրանից սպասում էին, ինչի պատճառով էլ Պրեմիեր Լիգայի հանդիպումների ժամանակ տեղ չի գտնում թիմի հիմնական կազմում:
Բրիտանական թերթերը գրում են, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Ռեդինգ», որն արդեն վարձակալության առաջարկ է արել:
Սպասվում է, որ որոշումը կկայացվի մոտակա օրերին: