«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենիել Ուելբեքը բաց է թողնելու «Օլդ Թրաֆորդում» կայանալիք «Չելսիի» հետ հանդիպումը:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերով Դենին չի հասցնի ապաքինվել ծնկի վնասվածքից մինչև կիրակի օրը: Փոխարենը նմանատիպ վնասվածքից բուժվել է վետերան Փոլ Սքոուլզը, ով բացակայել է վերջին չորս ամիսներին:
-Դենիելը բաց կթողնի կիրակի օրը կայանալիք խաղը: Հույս ունենք, որ Փոլ Սքոուլզը տեղ կզբաղեցնի պահեստայինների նստարանին, որպեսզի կարողանանք նրան արագ վերադարձնել անհրաժեշտ մարզավիճակի,- հայտնել է մասնագետը: BBC