Այս ամռանը «Ֆուլհեմի» կազմը կուժեղացնի «Դնեպրի» և Գանայի հավաքականի կիսապաշտպան Դերեկ Բոատենգը: Ֆուտբոլիստը Լոնդոն կտեղափոխվի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
«Ֆուլհեմը» վաղուց էր հետևում Դերեկին, սակայն տրանսֆերը միայն այժմ է հնարավոր դառնում, երբ 29-ամյա Բոատենգի պայմանագիրը լրանում է «Դնեպրի» հետ:
Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, Դերեկը և իր գործակալը ներկա են գտնվել «Ռեդինգի» հետ «Ֆուլհեմի» խաղին: Հենց այդ ժամանակ էլ համաձայնեցվել է պայմանագրի բոլոր կետերը: Տեղափոխությունը պաշտոնապես տեղի կունենա հաջորդ շաբաթ: