«Նյուքասլի» գործադիր տնօրեն Դերեկ Լլամբիասը չորեքշաբթի առավոտյան լքել է իր զբաղեցրած պաշտոնը:
Լլամբիասը 5 տարի աշխատել է «Սեյնտ Ջեյմս Պարկում»` լինելով ակումբի սեփականատեր Մայք Էշլիի աջ ձեռքը: Սակայն հիմա, Ջո Քինեյրի` ստորտային տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո, Դերեկը որոշել է հեռանալ:
Պետք է նշել, որ այս 5 տարիների ընթացքում Լլամբիասը բացմիցս քննադատության է ենթարկվել: Նրան մեղադրում էին աշխատավարձային չափից ավել սխալ հաշվարկումների և Պրեմիրեր Լիգայից դուրս մնալու համար: Բայց, ամենից շատ, երկրպագուները հիասթափվել էին թիմի առաջատար խաղացողներին` Էնդի Քերոլին և Քևին Նոլանին վաճառելու համար: