Լոնդոնյան «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն հունվարին կդառնա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը:
Ինչպես տեղեկացնում է Fussball.ch կայքը, «քաղաքայինների» ղեկավարությունն արդեն հանդիպել է իտալացի մասնագետի հետ: Նրանք քննարկել են դի Մատեոյի` ակումբի գլխավոր մարզիչ դառնալու հարցը:
Ռոբերտո դի Մատեոյին ձեռք բերելու ցանկություն են հայտնել նաև «Նապոլին» և «Սաութհեմպտոնը»: