«Չելսիի» նախկին մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն հայտնել է, որ չի պատրաստվում թողնել մարզչական գործունեությունը, սակայն չի էլ կարող ասել, թե երբ կվերադառնա աշխատանքի:
Նախորդ մրցաշրջանում Դի Մատեոն «Չելսիի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և նվաճեց Անգլիայի գավաթը: «Չելսիի» համար պատմական հաղթանակներից հետո Դի Մատեոն հեռացվեց «Սթեմֆորդ Բրիջից»: Իտալացին ճանաչվեց 2012թ-ի ֆուտբոլային լավագույն մարզիչ: Սակայն այժմ նա չունի աշխատանք և սպասում է հարմար առաջարկի:
-Արդեն մի քանի ամիս է ես չեմ աշտաում: Հանգիստը դեռ չի հոգնեցրել ինձ: Չգիտեմ թե երբ կվերադառնամ մարզչական գործունեության:
Ինձ դուր է գալիս Իտալիայի առաջնություն: Երկար տարիներ ես խաղացել եմ այնտեղ և չի բացառվում, որ վերադառնամ մարզչի կարգավիճակով: Gazzetta dello Sport