Հավանաբար շատերը կճանաչեն Ֆրանկո Դի Սանտոյին: Արգենտինացի հարձակվող, ով «Չելսիի» կազմում մի քանի խաղի է մասնակցել, իսկ այժմ պաշտպանում է Բրեմենի «Վերդերի» գույները:
Սակայն քչերը գիտեն, որ ֆուտբոլի պատմության ամենազավեշտալի տրանսֆերներից մեկը կապված է հենց Դի Սանտոյի հետ: Չիլիական «Աուդակս Իտալիանո» ակումբը, որտեղից էլ նա տեղափոխվեց «Չելսի», 2006թ-ին Դի Սանտոյին գնել է դարպասի երկու ցանցով և 80 լիտր ներկով: Ահա թե ինչ ասել է հաջողված գործարք:
2008թ-ին «Աուդակսն» իր հարձակվողի համար «Չելսիից» ստացավ 1 մլն 300 հզր ֆունտ: