«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի հայրը ազատ է արձակվել կոլումբիացի հանցագործների կողմից։
Լուիս Մանուել Դիասը` «Լիվերպուլի» աստղի հայրը, կնոջ հետ առևանգվել է հոկտեմբերի 28-ին հայրենի Բարանկաս քաղաքում:
Եվ եթե ֆուտբոլիստի մայրն անհապաղ ազատ է արձակվել, ապա միայն 13 օր անց հնարավոր եղավ հետ վերադարնել Դիասի հորը «Ազգային շարժման բանակի» (ELN) ճիրաններից։
Ինչպես հայտնում է BBC-ն, ELN-ը պարոն Դիասին հանձնել է ՄԱԿ-ի և կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներին, որից հետո նրան ռազմական ուղղաթիռով տարել են Վալեդուպար քաղաք։
Պարոն Դիասը բժշկական ստուգումներ կանցնի Վալեդուպարում, այնուհետև կվերադառնա իր ընտանիքի մոտ: Տեղի կոլումբիական մամուլը պնդում է, որ ֆուտբոլիստի հայրը լավ առողջական վիճակում է, առանց բռնության նշանների։
Ավելացնենք, որ այս գործողությունների ժամանակ Լուիսը բաց թողեց «Լիվերպուլի» երկու հանդիպում, սակայն անցած տուրում «Լյուտոնի» դեմ խաղում արդյունավետ կերպով փոխարինման դուրս եկավ։