«Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան կարծում է, որ լոնդոնյան ակումբը պետք է վերադարձնի Ժոզե Մոուրինյոին:
Ընդամենը մեկուկես ամիս հետո «Չելսին» նորից կմնա առանց գլխավոր մարզչի: Ակնհայտ է, որ Ռաֆայել Բենիտեսը չի մնա «Սթեմֆորդ Բրիջում»:
35-ամյա Դրոգբայի կարծիքով «Չելսին» Մոուրինյոի «տունն» է:
-Ժոզեն պետք է վերադառնա: Նա հաղթող է, նա մոտ է ֆուտբոլիստներին: Նա տեղափոխվեց «Ինտեր», իսկ այժմ «Ռեալում» է, սակայն շարունակում է խոսել «Չելսիի» մասին, քանի որ սիրում է այդ ակումբը:
Երկրպագուները ցանկանում են նրա վերադարձը: Կարծում եմ՝ Ժոզեի վերադարձը ակումբի համար լավագույն տարբերակը կլինի:
Երբ Մոուրինյոն եկավ, իր հետ հաջողություն բերեց: Նա «Չելսիի» հետ չկարողացավ հաղթել Չեմպիոնների Լիգայում: Հնարավոր է դա այն պատճառներից մեկն է, որի համար նա կցանկանա վերադառնալ: Մոուրինյոն անավարտ գործ ունի,- The Sun-ին տված հարցազրույցում ասել է Դրոգբան: