«Ֆուլհեմի» հարձակվող Դիմիտար Բերբատովը վարձավճարով տեղափոխվեց ֆրանսիական «Մոնակո», որտեղ կանցկացնի մրցաշրջանի մնացած հատվածը: Այս մասին հաղորդում է «Մոնակոյի» պաշտոնական կայքը:
Լոնդոնցիները որոշեցին բաց թողնել 33-ամյա բուլղարացուն միայն այն բանից հետո, երբ ավարտին հասցրեցին «Օլիմպիակոսի» հարձակվող Կոստաս Միտրողլուի տեղափոխությունը:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում Բերբատովը դարձել է 5 գոլի հեղինակ: Հունվարի սկզբին խոսվում էր, որ Բերբատովին ցանկանում է վերադարձնել «Տոտտենհեմը», որտեղ հանդես է եկել մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը: Սակայն Դիմիտարը Մոնակոն գերադասեց Լոնդոնից:
Ավելացնենք, որ Բերբատովի պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: Փաստացի ստացվում է, որ Բերբատովն այլևս չի վերադառնա «Քրեյվն Քոթեջ»: