«Չելսին» անհամբեր սպասում է հարձակվող Դիդիե Դրոգբայի բուժզննման արդյունքներին, քանի որ նախնական կանխատեսմամբ, իվուարցի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով կարող է բացակայել մինչև չորս ամիս:
36-ամյա Դրոգբան «Ֆերենցվարոշի» դեմ ընկերական խաղում կոճի վնասվածք ստացավ: Դա «Չելսի» վերադառնալուց հետո Դրոգբայի առաջին խաղն էր:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, վտանգ կա, որ նա կարող է բաց թողնել նոր մրցաշրջանի առաջին կեսը: Իսկ Goal պարբերականը վստահեցնում է, որ եթե հաստատվեն վատագույն կանխատեսումները, ապա «Չելսին» ձեռք կբերի «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին, ով ամառվա սկզբին առողջական խնդիրների պատճառով չկարողացավ բուժզննում անցնել «Լիվերպուլում»: