«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Դևիդ Մոյեսը կարող է գլխավորել իտալական «Ինտերը»:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» տարել է ընդամենը երկու հաղթանակ և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: Խոսվում է, որ ակումբի նախագահ Էրիկ Տոխիրը լրջորեն մտածում է գլխավոր մարզչի պաշտոնից Վալտեր Մացարիին հեռացնելու մասին:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, եթե այս շաբաթ «Ինտերը» պարտվի «Նապոլիին», ապա Տոխիրը Մացարիին կփոխարինի 51-ամյա Մոյեսով, ով առանց աշխատանքի է ապրիլից: