«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Դևիդ Պլատը հայտնել է, որ ակումբի երկրպագուներն ու ղեկավարությունն առաջվա պես աջակցում են Ռոբերտո Մանչինիին:
Մամուլն անընդհատ խոսում է այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իտալացի մասնագետը կհեռանա «Սիթիից»: «Էվերթոնից» կրած պարտությունն ավելի ակտիվացրեց այդ խոսակցությունները:
Այս պահին «քաղաքայինները» հնարավություն ունեն հաղթելու միայն Անգլիայի գավաթում: Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում էլ թիմն արդեն 15 միավորով զիջում է առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Այնուամենայնիվ, ակումբում շարունակում են հավատալ Մանչինիին:
-Սեփականատերերն ու երկրպագուները գոհ են Ռոբերտոյի աշխատանքից:
Եթե մարդիկ ցանկանում են խոսել բամբասանքների ու բացասական բաների մասին, դա իրենց գործն է: Մենք պարզապես չենք կարող դրանք կանգնեցնել:
Ես միայն գիտեմ, որ իր կարիերայի ընթացքում Մանչինին շատ հաղթանակների է հասել: Նա կենտրոնացել է հենց դրանց վրա և նրա մոտ երբեք չի մարի հաղթելու ցանկությունը,- հայտնել է Պլատը: Sky Sports