«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինը կոչ է արել «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին ավագի թևկապը վերցնել կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսից։
Ֆերնանդեսը նախորդ մրցաշրջանի մեծ մասը անցկացրեց «Յունայթեդի» ավագի թևկապով և այս մրցաշրջանի սկզբում նշանակվեց, որպես հիմնական ավագ, այդ պաշտոնում փոխարինելով պաշտպան Հարի Մագուայերին:
Այնուամենայնիվ, կիրակի օրը «Մանչեսթեր Սիթիից» կրած 3-0 հաշվով պարտության ժամանակ Քինը ևս մեկ անգամ համոզվեց, որ Ֆերնանդեսը «թույլ» ավագ է։
«Այսօր նայելով նրան, ես նրանից կվերցնեի ավագի թևկապը։ Միանշանակ»։
«Ես գիտեմ, որ դա մեծ որոշում է, և նրանք արդեն փոխել են ավագին՝ զրկելով Մագուայերին թևկապից, բայց Ֆերնանդեսը չի ցանկանում ավագ լինել»:
«Կասկած չկա, որ նա տաղանդավոր խաղացող է: Բայց այսօր ես տեսա նրա նվնվոցը, հառաչը և նրա ձեռքերը անընդհատ օդում էին: Մենք դա բազմիցս քննարկել ենք, նույնը եղել է անցյալ մրցաշրջանում «Լիվերպուլ» կատարած ճանապարհորդության ժամանակ»:
«Սա իսկապես անընդունելի է: Այն բանից հետո, ինչ մենք տեսանք այսօր, ես նրան կզրկեի ավագի պաշտոնից»:
«Պետք է ինչ-որ տեղից սկսել: Մենք շատ ենք խոսում այն մասին, թե որտեղից սկսել խնդիրները լուծել՝ մարզչի, ղեկավարության հետ: Ես կսկսեմ սրանից, քանի որ մարզիչն ի վիճակի է փոխել ավագին»:
«Ֆերնանդեսը հիանալի ֆուտբոլիստ է, բայց ավագի պաշտոնի համար նա լավ ընտրություն չէ»,- ասել է Քինը Sky Sports-ին տված հարցազրույցում։