«Վեստ Հեմ Յունայթեդը» դուրս եկավ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլ՝ երկու խաղերի արդյունքում 4:0 հաշվով հաղթելով անդորական «Լուզիտանսին»:
Մեկ շաբաթ առաջ Սլավեն Բիլիչի սաները «Բոլեյն Գրաունդում» 3:0 հաշվով հաղթեցին մրցակցին: Պատասխան խաղը ձևական բնույթ կրեց:
Առաջին խաղում դուբլի հեղինակ դարձած Դիաֆրա Սախոն խաղի արդեն 14-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ, սակայն շնորհիվ Էլիոտ Լիի գոլի, լոնդոնցիները երկրորդ խաղում էլ առավելության հասան:
Իրական շանսեր կար «Վեստ Հեմին» Երևանում տեսնելու, եթե «Ուլիսը» պատասխան խաղում հաղթեր Մալթան ներկայացնող «Բիրկիրկարային»: Առաջին հանդիպման ընթացքում գոլ չէր գրանցվել: Սակայն երևանյան թիմը սեփական հարկի տակ պարտվեց 1:3 հաշվով:
Ավելացնենք, որ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղերը կկայանան հուլիսի 16-ին և 23-ին: