Եվրոպա Լիգայի խմբային փուլի իր վերջին խաղը «Տոտտենհեմն» անցկացրեց Մախաչկալայի «Անժիի» դեմ:
Լոնդոնցիներն առանց որևէ խնդրի առավելության հասան ռուսական ակումբի նկատմամբ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտո Սոլդադոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լուիս Հոլտբին:
Այսպիսով, «Տոտտենհեմը» դարձավ Եվրոպա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի այն երկու թիմերից մեկը, որոնց հաջողվեց խմբային փուլն անցնել 100% արդյունավետությամբ՝ 18 միավոր:
Գոլեր. Սոլդադո՝ 7ր, 16ր, 70ր (11), Էվերթոն՝ 44ր, Հոլտբի՝ 54ր: