Քիչ առաջ տեղի ունեցավ Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Արդեն հայտնի են «Չելսիի», «Տոտտենհեմի» և «Նյուքասլի» մրցակիցները:
Նշենք, որ բոլոր չորս զույգերն էլ առաջին անգամ կմրցեն միմյանց դեմ:
Քառորդ եզրափակչի խաղերը տեղի կունենան ապրիլի 4-ին և 11-ին:
Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակիչ
«Չելսի» (Անգլիա) – «Ռուբին» (Ռուսաստան)
«Տոտտենհեմ» (Անգլիա) – «Բազել» (Շվեյցարիա)
«Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Լացիո» (Իտալիա)
«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Նյուքասլ» (Անգլիա)