2015 թվականից Եվրոպա Լիգայի հաղթողը կպարգևատրվի Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգրով:
Ինչպես հայտնի է, ՈՒԵՖԱ-ն վաղուց աշխատանքներ է տանում Եվրոպայի՝ կարևորությամբ երկրորդ առաջնության վարկանիշը բարձրացնելու համար:
Երեկ ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ 2014/15 մրցաշրջանում Եվրոպա Լիգայի հաղթողն իր համար կապահովի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: Սա կլինի լրացուցիչ ուղեգիր, ոչ թե մեկ այլ ակումբից վերցված, որը մրցաշրջանն ավարտել է Չեմպիոնների Լիգայի գոտում:
Այս որոշումը ենթադրում է, որ տեսականորեն մի երկրից կարող են Չեմպիոնների Լիգային մասնակցել միանգամից 5 թիմ: