Եվրոպա Լիգայի խմբային փուլի իր վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ուկրաինական «Զարյային»։
Խաղն անցավ «կարմիր սատանաների» նկատելի առավելությամբ և նրանք հաղթեցին 0-2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին գեղեցիկ գոլով բացեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ հյուրերի երկրորդ գոլը խփեց Զլատան Իբրահիմովիչը։
Այս հաղթանակով «Յունայթեդը» դուրս եկավ առաջնության փլեյ-օֆֆ փուլ։
Գոլեր․ Մխիթարյան՝ 48ր, Իբրահիմովիչ՝ 88: