Եվրոպա Լիգայի խմբային փուլի իր նախավերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» ակումբին։
Լոնդոնյան ակումբը դժվարին հաղթանակ տարավ դաշտի տերերի նկատամամբ։ Հանդիպման միակ և «Տոտտենհեմի» համար հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց Հարի Քեյնը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ապահովեց խմբից առաջին տեղով դուրս գալու ուղեգիրը։
Գոլ․ Քեյն՝ 78ր։