«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Վիլֆրիդ Զախան հայտնել է, որ մտադիր չէ վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել:
Ակնկալվում էր, որ 20-ամյա կիսապաշտպանը խաղային փորձ ձեռք բերելու համար կարող էր վերադառնալ իր հարազատ «Կրիստալ Փելես», որի հետ միասին նվաճեց Պրեմիեր Լիգայի ուղեգիր: Սակայն իր ապագան Զախան բացարձակապես տեսնում է «Օլդ Թրաֆորդում»:
-Ես աշխատել եմ, որպեսզի հայտնվեմ այստեղ` «Մանչեսթեր Յունայթեդում», և ես ցանկանում եմ մնալ այստեղ: Ես հեռացել եմ ընտանիքիցս և ընկերներիցս, բայց սա առաջընթաց է: Բալորը դա հասկանում են:
Ես ցանկանում էի հենց այստեղ տեղափոխվել, քանի որ այսպես իմ կարիերայի համար ավելի լավ կլինի,- Զախայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: