ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վստահ է, որ եթե որոշեր տեղափոխվել Անգլիա, ապա կքանդեր Պրեմիեր Լիգայի լավագույն ակումբների պաշտպանությունները:
16 տարեկան հասակում Զլատանը հրաժարվել էր փորձաշրջան անցնել «Արսենալում»: Այժմ շվեդ ռմբարկուն երկու անգամ ավելի մեծ է և նրա տեղափոխությունն Անգլիա քիչ հավանական է:
Սակայն Իբրահիմովիչը վստահ է, որ կարող էր հաջողությամբ հանդես գալ Պրեմիեր Լիգայում և որպես ապացույց բերում է 2012թ-ին Անգլիայի հավաքականի դեմ խաղում ձևակերպած պոկերը:
-Պրեմիեր Լիգան շատ ուժեղ առաջնություն է: Այնտեղ 3-4 ակումբներ կան, որոնք Եվրոպայի ուժեղագույն ակումբներից են, սակայն եթե ես խաղայի այնտեղ, ապա նրանց «կջարդեի» այնպես, ինչպես անում եմ ամենուր:
Ինչպես գիտեք, կարող էի տեղափոխվել «Արսենալ», սակայն ես հրաժարվեցի: Եվ ի՞նչ եք դուք կարծում, ո՞վ է դրա համար ավելի շատ ցավում՝ Արեն Վենգերը թե՞ Զլատանը:
Ինձ միշտ զարմացնում է, երբ մարդիկ հարցնում են, թե ինչու ուժերս չփորձեցի Անգլիայում: Ի՞նչ եղավ վերջին անգամ, երբ խաղում էի Անգլիայի հավաքականի դեմ, որտեղ հավաքվել էին Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստները: Միգուցե մարդիկ պետք է հիշեն, որ դա հենց Զլատանի շոուն էր,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: