«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն վստահ է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարը կլինի մինչև վերջին պահը:
Բոսիացի հարձակվողն այն թիմից է, որին հաջողվեց 2011/12 մրցաշրջանի վերջին խաղի վերջին րոպեին նվաճել չեմպիոնական տիտղոսը: Էդինն այդպիսի պայքար է սպասում նաև այս մրցաշրջանում:
-Դեռևս վաղ է ասել, որ շաբաթ օրը կայացած խաղը (Լիվերպուլ 3:2 Սիթի) որոշել է չեմպիոնի ճակատագիրը, քանի որ մենք դեռ 6 խաղ ունենք, իսկ «Չելսին» և «Լիվերպուլը»՝ չորս:
Ես վստահ եմ, որ ինչպես վերջին անգամ, երբ մենք հաղթեցինք տիտղոսը, այնպես էլ այս անգամ, պայքար լինելու է մինչև վերջին պահը,- «քաղաքայինների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ջեկոն: