«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն նոր՝ չորս տարվա պայմանագիր է ստորագրել իր ակումբի հետ: Այս մասին հաղորդում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:
Այս ամռանը «Սիթին» մեծածավալ աշխատանք է կատարել իր ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման հարցում: Մինչ այս երկարաժամկետ պայմանագրեր էին ստորագրել Վենսան Կոմպանին, Դավիդ Սիլվան, Սամիր Նասրին, Սերխիո Ագուերոն և Ալեքսանդր Կոլարովը:
Այս անգամ հերթը 28-ամյա Ջեկոյինն էր, ով «Էթիհադում» հանդես գալու տարիներին երկու անգամ դարձել է Պրեմիեր Լիգայի հաղթող, մեկական անգամ Լիգայի գավաթի և Անգլիայի գավաթի հաղթող:
Նոր պայմանագրի տակ իր ստորագրությունը դնելով՝ բոսնիացին մինչև 2018թ-ը «Սիթիում» մնալու պատրաստակամություն է հայտնել: