Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն հայտնել է, որ ողջունում է Ստեֆան Յովետիչի ժամանումը «Մանչեսթեր Սիթի»:
Ջեկոն, ում «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վերջերս անվանեց թիմի գլխավոր հարձակվող, վստահ է, որ կհամագործակցի չերնոգորիացի Յովետիչի հետ:
-Մենք բոլորս գիտենք, որ Յովետիչը խաղացել է Իտալիայում: Նա շատ լավ ձեռքբերում է մեր թիմի համար: Նա իմ դիրքին մոտ է խաղում, և ես ուրախ եմ դրա համար:
Ես հավատում եմ, որ մեզ մոտ կստացվի համագործակցել: Նա արդեն իրեն զգում է ինչպես տանը: Իմ, Մատիյա Նաստասիչի և Ալեքսանդր Կոլարովի օգնությամբ նրա համար ավելի հեշտ եղավ ընտելանալ այստեղ,- Anadolija-ի հետ հարցազրույցում հայտնել է Ջեկոն: