«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին Վան դեր Սարը գլխուղեղի արյունազեղումից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Ինչպես հայտնում է BBC-ն, այս դեպքը տեղի է ունեցել Խորվաթիայում, որտեղ Վան դեր Սարը անցկացնում էր իր արձակուրդը։ Այժմ տեղի բժիշկները փորձում են փրկել 52 ամյա հոլանդացու կյանքը։
Վան դեր Սարը դարձավ «Յունայթեդի» լեգենդ՝ Օլդ Թրաֆորդը ներկայացնող ակումբի կազմում անցկացրած 266 հանդիպումով: «Կարմիր սատանաների» հետ Էդվինը հասցրել է նվաճել Պրեմիեր լիգայի չեմպիոնական երեք տիտղոս և Չեմպիոնների լիգան։
2011 թվականին Մանչեսթերում ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Վան դեր Սարը միացավ «Այաքսի» տնօրենների խորհրդին:
Վերջին տարիներին Վան դեր Սարը բազմիցս է կապվում «Յունայթեդ» տեղափոխվելու հետ: Մայիսին Էդվինը հրաժարական տվեց «Այաքսից»՝ որոշելով հանգստանալ նախքան նոր աշխատանքի անցնելը:
Հավելենք, որ լինելով խաղացող՝ Վան դեր Սարը խաղացել է նաև «Ֆուլհեմում» և «Յուվենտուսում»: