Պրեմիեր Լիգայի առաջին տուրից հետո «Տոտտենհեմի» ֆրանսիացի նորեկ Էթիեն Կապուն գնահատել է «Կրիստալ Փելեսի» հետ խաղը:
Կապուն իր հիացմունք է հայտնել Ֆրանսիայի ազգային հավաքականում և արդեն նաև ակումբում իր խաղընկեր Ուգո Լյորիսի հանդեպ:
-Շատ ուրախ եմ, որ օգնեցի թիմին: Ինձ համար հաճելի էր լինել դաշտում: Հուսով եմ, որ շուտ կհարմարվեմ «Տոտտենհեմի» խաղին:
Կարծում եմ, որ Լյորիսը աշխարհի լավագույն դարպասապահն է: Նա դա ապացուցում է յուրաքանչյուր խաղում,- ասել է Կապուն: