«Տոտտենհեմի» ձախ պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն ծնկի վնասվածքի պատճառով երեք ամիս բացակայելուց հետո սկսել է մարզումները: Կամերունցին վնասվածքը ստացել էր սեպտեմբերին և սպասվում էր, որ շարք կվերադառնա մեկ ամսից: Սակայն ինչպես պարզ դարձավ, վնասվածքը շատ ավելի լուրջ էր և ֆուտբոլիստի վերադարձը միայն հիմա է տեղի ունենում:
The Independent պարբերականի հաղորդմամբ, Էկոտոն կլինի «Սուոնսիի» հետ խաղի հայտացուցակում: Այդ խաղին կմասնակցի նաև թիմի կիսապաշտպան Սքոտ Պարկերը, ով ընթացիկ մրցաշրջանում ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել:
-Այսօր մի ուրիշ ակումբի հետ էի մարզվում: Հուսով եմ կհիշեմ բոլորի անունները,- թվիթերյան իր էջում կատակել է Ասու-Էկոտոն: