«Չելսիի» եզրային պաշտպան Էմերսոն Պալմերիի ակնկալվող տեղափոխությունը «Վեստ Հեմ» ձախողվեց:
Այս շաբաթ լոնդոնյան երկու ակումբները մոտ էին Էմերսոնի տեղափոխության շուրջ համաձայնության գալուն:
Սակայն անձամբ Պալմերիի հետ բանակցությունների ընթացքում «մրճահարները» բախվեցին անհաղթահարելի տարաձայնությունների։ Իտալացի 28-ամյա ֆուտբոլիստն չափազանց բարձր աշխատավարձ էր պահանջում։
Արդյունքում, ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Վեստ Հեմը» որոշել է հրաժարվել Էմերսոնի ձեռքբերումից, ով դեռ երկու տարվա պայմանագիր ունի «Չելսիի» հետ։
Այնուամենայնիվ, Էմերսոնը չի մտնում «ազնվականների» մարզիչ Թոմաս Տուխելի ծրագրերի մեջ և դեռ կարող է հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: