«Վեստ Հեմ»-ի հարձակվող Էնդի Քերոլը խոստովանել է, որ անհամբեր սպասում է իր նախկին ակումբի դեմ խաղին: Անգլիացին «Նյուքասլ»-ից հեռանալուց հետո արդեն մեկ անգամ վերադարձել է «Սեյնտ Ջեյմս Պարկ»: Այդ ժամանակ պաշտպանում էր «Լիվերպուլ»-ի գույները, սակայն չկարողացավ «կարմիրներ»-ին փրկել պարտությունից՝ 2:0:
-Հուսով եմ, որ իմ երկրորդը այցը նախկին մարզադաշտ արդյունավետ կլինի: Անհամբեր սպասում եմ այդ խաղին,- ասել է անգլիացի հարձակվողը: Sky Sports