«Վեստ Հեմ Յունայթեդի» հարձակվող Էնդի Քերոլի վնասվածքը բավական լուրջ է, քան սպասվում էր: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի չորս ամիս:
Իր թիմի հետ Նոր Զելանդիա մեկնած Քերոլը մարզման ժամանակ կոճի վնասվածք է ստացել: Բուժզննումից պարզ է դարձել, որ նա մինչև դեկտեմբեր չի կարողանա օգնել «Վեստ Հեմին»: Քերոլն արդեն այսօր կմեկնի Միացյալ Նահանգներ:
-Շատ վատ նորություն Էնդի Քերոլի հետ կապված: Նա կոճի վնասվածք է ստացել և վաղը կմեկնի ԱՄՆ առաջատար վիրաբույժի մոտ: Նա չորս ամիս չի կարողանա խաղալ,- թվիթերի իր էջում գրել է «Վեստ Հեմի» համասեփականատեր Դեյվիդ Սալիվանի որդի Ջեք Սալիվանը: